Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը

Սեպտեմբեր 13,2016 14:15

ՀՀ մշակույթի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին, 52 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Զարուհի Խանջյանը:
Զարուհի Խանջյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի և ջութակահար, մշակույթի գործիչ Հակոբ Խանջյանի թոռնուհի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դավիթ Խանջյանի դուստր Զարուհին դարձավ Խանջյանների ընտանեկան ավանդույթների արժանավոր ժառանգորդը: Փայլուն առաջադիմությամբ ավարտելով Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, նա ուսումը շարունակել է Սվետլանա Նավասարդյանի դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա՝ ուղեգրվել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրա ուսանելու պրոֆեսոր Վերա Գորնոստաևային:

1990-ական թվականների սկզբից մինչ օրս Զ. Խանջյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ համատեղելով մանկավարժական և համերգային գործունեությունը: Նույն տարիներին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է դաշնամուրային եռյակ, որի կազմում Զարուհի Խանջյանը հանդես է եկել ջութակահարներ Սուրեն Բագրատունու և Մովսես Պողոսյանի հետ: Վերջին տարիներին Զարուհի Խանջյանը ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն էր:

Զարուհի Խանջյանը շնորհաշատ երաժիշտ էր, փորձառու մանկավարժ, նվիրված գործընկեր, հոգատար անձնավորություն: Նա արժանիորեն վայելում էր իրեն շրջապատող մարդկանց սերն ու հարգանքը:

ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես սգում է նվիրյալ ու անձնուրաց գործընկերոջ կորուստը և ցավակցում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին:
Զարուհի Խանջյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13 –ին,Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18.00-20.00-ն: Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 11.30-13.00-ն, Կոնդի ՍուրբՀովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սուրեն Բագրատունին թավջութակահար է եւ ոչ ջութակահար:Ամոթ է,ուղղեք,եւ իմ հուշումն էլ ջնջեք:

  2. Մկրտիչ Մկրտչյան says:

    Փոխանակ Նուբար Ասլանյանի դիտողությունը ընդունելու և ուղղելու, արդարանում եք, ասելով, թե դա մշակույթի նախարարության հաղորդագրությունն է: Խայտառակություն է, ուրեմն մշակույթի նախարարությունում բոլորը անգրագետ են: Լարային եռյակը կազմված է լինում ջութակից, թավջութակից և դաշնամուրից: Պարզվում է, նախարարությունում ոչ ոք չկա, որ տեղյակ լինի այս ամենից: Ավելին, Սուրեն Բագրատունին հայտնի թավջութակահար է, սա էլ չգիտեն, ոչ նրանք, ոչ դուք: Գոնե դաշնակահարն ու դաշնակահարուհին տարբերո՞ւմ եք իրարից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930