Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արամ MP3. Եվրատեսիլի մասնակիցը, այսպես ասած, դուրս կգա ժողովրդի միջից. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2016 11:43

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն նոր երաժշտական հեռուստամրցույթ, որը կոչվում է «Դեպի Եվրատեսիլ»։ Անկախ բնակության վայրից՝ մրցույթին մասնակցում են 16 տարեկանից բարձր, ազգությամբ կամ արմատներով հայ կատարողներ; Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի՝ նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները։ Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան։ «Ժողովուրդ»-ը Արամ MP3-ից հետաքրքրվեց՝ ինչպիսին են նրա ստացած առաջին տպավորությունները։

– Ամեն անգամ, երբ պարզ է դառնում, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, կուլիսներում, հանրության շրջանում տարբեր ինտրիգների ենք ականատես լինում, միշտ գտնվում են մարդիկ, որոնք դժգոհ են լինում ընտրությունից։ Այժմ, հաշվի անելով, որ հաղթողը որոշվելու է ժյուրիի միջոցով եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, գուցե այդ խնդիրը գոնե մասամբ լուծվի՞։

– Այո՛, այս պարագայում մասնակիցը, այսպես ասած, դուրս կգա ժողովրդի միջից. այդ առումով մրցույթը բավական ինտերակտիվ է։ Կարծում եմ՝ մեծամասնությունը գոհ կմնա ընտրությունից։

– Հետաքրքիր է՝ մրցույթին մասնակցել ցանկացողները պատկերացում ունեն, թե իրենցից ինչ է պահանջվում։

– Հստակ պատկերացում, իհարկե, ոչ բոլորը ունեն։ Նրանցից ոմանք չհաղթահարեցին հաջորդ փուլը, քանի որ ունեին կարծրացած վոկալ, որը եվրատեսիլյան բեմի համար չէ. այդպիսի ձայնի հետ ոչինչ չես կարող անել։ Այսինքն՝ մենք ընտրում ենք ոչ միայն լավ երգող մասնակցի, այլեւ մեկին, որը կհամապատասխանի մրցույթի ֆորմատին։ Հաշվի ենք առնում՝ որքանով է նա բազմերանգ եւ ունակ փոփոխվելու։

Ի ուրախություն մեզ՝ լսումների ընթացքում հասկացանք, որ մրցակցությունը բավական ուժեղ է լինելու, ուստի բարձրացրինք մեր պահանջները եւ մեր դրած նշաձողը։

 

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930