Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր հավատափոխ չեն լինում, գիտեք՝ ինչ է պատահում»

Հոկտեմբեր 03,2016 12:30
qurd

Այն, ինչ տեղի ունեցավ Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, ցեղասպանություն էր: Ֆաթմա Չելիքը, որ աշխատել է Դիարբեքիրում ապաստանած եզդի ընտանիքների երեխաների հետ, «ԶԱՆ» հիմնադրամի կողմից ներգրավված է եղել նաեւ որպես լուսանկարիչ: Նրա լուսանկարների ցուցահանդեսը օրերս բացվել էր Ստամբուլի «Ջեզաիր» կենտրոնում եւ նվիրված էր ցեղասպանությունից փրկված եզդի ընտանիքներին: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ «ԶԱՆ» հիմնադրամի նախագահ Նամըկ Քեմալ Դինչը, որը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրություններ է անում ինչպես Հայոց, այնպես էլ եզդիների ցեղասպանության թեմաներով:

Ազգությամբ եզդի Ֆաթմա Չելիքը «Առավոտին» պատմեց, որ իր լուսանկարներում ցեղասպանությունից հրաշքով փրկված եւ Տիգրանակերտում (Դիրաբեքիր) բնակվող եզդիական ընտանիքներն են պատկերված: Ինքը նաեւ հավաքել է այդ մարդկանց մասին պատմությունները:

qurd1-6-2-1

Լուսանկարիչն ասաց, որ դժվար է միանշանակ պատասխան տալ, թե ով էր մեղավոր եզդիների ցեղասպանության համար: Նրա ձեւակերպմամբ, մի բան, սակայն, հստակ է. «Աշխարհի տարբեր մասերում նման ցեղասպանություններ են տեղի ունենում, եզդիների պարագայում էլ խնդիրը կրոնական է՝ իրենք չեն ուզում իսլամ ընդունել, ու իրենց փորձում են բռնի հավատափոխ անել, իսկ ովքեր չեն համաձայնում, գիտեք, թե ինչ է լինում»: Ֆաթման նշեց, որ տեղյակ է նաեւ Հայոց ցեղասպանության մասին. «Դիարբեքիրում շատ է խոսվում այդ մասին: Ցավով պետք է նշեմ, որ դա փոքր էթնիկ խմբերի խնդիրն է ողջ աշխարհում, որոնց բռնի կերպով փորձում են վերացնել երկրի երեսից ու ստեղծել իրենց հեգեմոնիան»:

qurd4-6-2-2

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստամբուլ-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի:

«Առավոտ»

03.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31