Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակից 6 թեկնածուներից 3-ն են շնորհավորել Կարեն Աբազյանին

Հոկտեմբեր 03,2016 20:08

Կարեն Աբազյանը շուրջ 10 օր առաջ զբաղեցրել է խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնը: Այդ համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր:

Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում անկուսակցական Կ. Աբազյանից բացի համայնքի ղեկավարի թեկնածու էին  6 հոգի, որից 4-ը՝ ՀՀԿ անդամ, մեկը՝ «Լուսավոր Հայաստան » կուսակցության անդամ, մեկն՝ անկուսակցական: Կ. Աբազյանին հարցրինք, թե թեկնածուներից քանի՞սն է իրեն շնորհավորել համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա ասաց, որ 6 թեկնածուներից 3-ը իրեն շնորհավորել են:

Համայնքի նորընտիր ղեկավարը հայտնեց, որ իր առաջնահերթ խնդիրներից է գործունյա աշխատակազմի ձեւավորումը: Այդ հարցը կարեւոր է նաեւ այն առումով, որ խոշորացված համայնքը ներառում է սահմանամերձ 9 բնակավայր՝ իրենց բազում խնդիրներով:

Կ. Աբազյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի որոշ աշխատողներ, ովքեր հայեցողական պաշտոն էին զբաղեցնում, սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Նոյեմբերյանի քաղաքապետարանում աշխատող  համայնքային ծառայողներին ծանուցվել է, որ նրանք ազատվելու են աշխատանքից, նոր ձեւավորվող համայնքապետարանի աշխատակազմում  կարող են աշխատանքի անցնել նոր հիմունքներով, մրցութային կարգով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31