Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ի խաղարկության առաջնությունը

Հոկտեմբեր 10,2016 13:15 Share

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցաշարը կազմակերպվում էր արդեն 5-րդ անգամ:

«Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցող 73 մարզիկները ներկայացնում էին Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը և Բանակի կենտրոնական մարզական ակումբը:

Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդես եկավ զեկույցով, որի ժամանակ շնորհավորեց մրցման կապակցությամբ, հայտարարեց ուսումնամարզական հավաքի մեկնող 19 հոգանոց թիմի կազմը, որտեղ ընդգրկված էր լավագույն արդյունք ցույց տված 16 մարզիկ: Ուսումնամարզական հավաքը տեղի կունենա հայրենական սպորտի մայրաքաղաք Գյումրիում:

Մրցման գլխավոր մրցանակը շնորհվեց «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն (620.3 միավոր) և «ՀՀՖ նախագահի գավաթի» չեմպիոն 13-ամյա Հայկ Բաբայանին: Բացի գավաթից ֆեդերացիայի նախագահի կողմից նա արժանացավ հատուկ նվերի՝ վզնոցով ոսկե խաչի:

shoot-2

«ՀՀՖ նախագահի գավաթ»-ում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:

Օդամղիչ հրացան 10մ, տղամարդիկ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հայկ Բաբայան 623.8 միավոր

2 տեղ Սուրեն Բերյան
3 տեղ Նարեկ Ադամյան

Մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 40 կրակոց վարժություն
1 տեղ Մարիամ Միքայելյան
2 տեղ Սվետլանա Տիգրանյան
3 տեղ Ալլա Պողոսյան

Մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Զավեն Իգիթյան   575 միավոր
2 տեղ Սևակ Արշակյան
3 տեղ Նորայր Առաքելյան

Մարզիչ Խորեն Իգիթյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 40 կրակոց վարժություն
1 տեղ Էլմիրա Կարապետյան  382 միավոր
2 տեղ Գոհար Դանիելյան
3 տեղ Ռայա Մելոյան

Մարզիչ Նորայր Առաքելյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Հովհաննես Մարգարյան
2 տեղ Շանթ Սարգսյան
3 տեղ Արթուր Պետրոսյան

Մարզիչ Էդվարդ Ղարիբյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 20+20 կրակոց վարժություն
1 տեղ Սաթենիկ Մեժլումյան
2 տեղ Լաուրա Ավետիսյան
3 տեղ Լիլիթ Մկրտչյան

Մարզիչ Արմենակ Գալոյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ Հովհաննես Աբրահամյան 375 միավոր
2 տեղ Շանթ Սարգսյան
3 տեղ Արթուր Պետրոսյան

Մարզիչ Գագիկ Մելոյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Լաուրա Ավետիսյան
3 տեղ Գոհար վարդանյան

Մարզիչ Գագիկ Մելոյան

 

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31