Այսօր Գյումրու նորընտիր ավագանին գումարեց առաջին նիստը՝ ընտրելով քաղաքապետ։ Ինչպես տեղեկացրել ենք, ավագանու կազմում անցած մյուս երեք քաղաքական ուժերը՝ ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն մասնակցում ավագանու նիստերին, բոյկոտում են՝ ընտրության արդյունքները վիճարկելով դատարանում։ Նրանց հաշվարկներով, իրենցից գողացել են երկու մանդատներ՝ նվիրելով «Բալասանյան» դաշինքին ու Սամվել Բալասանյանին մեխանիկորեն քաղաքապետ կարգելով։




Հոդված 24.2-ը, որը կոչվում է Գյումրու եւ Վանաձորի ղեկավարի ընտրության անցկացումը, սահմանում է ․ «Եթե Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով»։



Կարդացեք նաև
Այնուհետ պարոն Բալասանյանը հանդիսավոր երդվեց, որ ստանձնելով Գյումրի քաղաքապետի պաշտոնը՝ Գյումրու քաղաքապետին ամրագրված լիազորությունները կիրականացնի ազնվորեն, բարեխղճորեն, որդեգրելով թափանցիկ աշխատաոճ ու անշեղորեն պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Նա ասաց, որ անվերապահորեն ծառայելու է Գյումրու քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ գործելով ի շահ բնակիչների։
Ասել, թե Սամվել Բալասանյանը փայլուն տրամադրության մեջ էր, թերևս սխալ կլինի, նրա մոտ նկատելի էր մտահոգություն, նա իր երդման արարողությունից հետո ափսոսանք հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերը չեն մասնակցում ավագանու նիստին։ Սամվել Բալասանյանը կարծես նեղացած էր նաև լրագրողներից, լրագրողները եթե սխալվեին հարց ուղղեին իր թիմի անդամներից որևէ մեկին, Սամվել Բալասանյանը արձագանքում էր՝ ինչ գործ ունեք, մի խոսեք, գնան, խոսքերդ փոխած կմեկնաբանեն։



Սամվել Բալասանյանը իր թիմով շտապեց ստանալու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։ Սրբազանն ասաց՝ մարդկային է, որ մյուս քաղաքական ուժերի մոտ կարող է վիրավորվածություն ու վշտացածություն լինել։ Նա ասաց, որ պատրաստակամ է օգնել հաղթահարելու այս ճգնաժամային վիճակը, մյուս կողմին էլ ընդունել ու աջակցել։
Իսկ Սամվել Բալասանյանը նեղվեց, որ բոյկոտող քաղաքական ուժերն են մեղավոր նման Ընտրական օրենսգրքի համար, իրենք են որոշում ընդունել։ Նա հորդորեց թուլացնել լարվածությունը, քանի որ դա քաղաքի շահերից չի բխում, հիշեցրեց, որ քաղաքապետի լիազորություններն էլ մեծ չեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































