Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Դատարանին չեմ հավատում». Արամ Մանուկյանը նիստին ներկա չէր

Հոկտեմբեր 11,2016 21:55

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքի երկարեցման դեմ բողոքի քննությունը: Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանն Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը համապատասխան որոշումը կհրապարակի վաղը` ժամը 10:00-ին:

Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Արամ Մանուկյանը չի ցանկացել ներկա լինել դատական նիստին. «Դատարանին չի հավատում` չի գալիս»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի առողջական վիճակին, փաստաբանի խոսքով` նա ապաքինման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հա տղաս, հա… դատարանին մի հավատա… ոչ մի բանի մի հավատա… դու հավատա միայն քո շատ խելոք, իմաստուն ու բանիմաց հայրիկին. տես արդեն թէ ոնց ան քեզ շիտակ եւ լուսաւոր ճանապարհով տարավ, քո ապագան որքան փայլուն դարձրեց… դու այլ բանի չհավատաս, երբեք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31