Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը կատակում է`ՀԱԿ-ում ուզում են Լեւոն Զուրաբյանին փոխե՞ն

Հոկտեմբեր 25,2016 15:11

«Իրանք իրա՞նց մեջ, ուզո՞ւմ են Լեւոն Զուրաբյանին փոխեն, ուրիշի՞ն դնեն ֆրակցիայի նախագահ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կեսկատակ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի հայտարարությանը:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, երեկ հայտարարություն էր տարածել`խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին :

Լրագրողներից մեկի հարցին` ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում իշխանությունից հեռանալուն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե ժողովուրդը որոշի, որ պիտի հեռանանք`կհեռանանք»: Ըստ նրա, անկախ ՀԱԿ-ի ու իշխանության, կամ մյուս կուսակցությունների ցանկություններից, նախկին պաշտոնյաների ամբիցիաներից, հանրությունն իր ընտրությամբ կորոշի` ո՞վ կլինի իշխանության, ով կլինի ընդդիմություն:

Այն, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց ՀՀԿ-ին, կողմնորոշվելով ընդդիմադիր ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի, Լուսավոր Հայաստանի կողմը, բայց ՀԱԿ-ին էլ ձայն չտվեցին, ըստ ԱԺ փոխխոսնակի, ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է. «Նախ քո մեջ պետք է խնդիրը տեսնես, հետո հայտարարություն անես»:

Նրա համոզմամբ, միանում են նրան, ով ամենաազդեցիկն է` թե իշխանության, թե ընդդիմադիր դաշտում. «Իսկ այս պահին ոչ «Համախմբումը», ոչ ՀԱԿ-ն ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չեն»:

Էդուարդ Շարմազանովը մշուշոտ է համարում ընդդիմադիր ուժերի միավորման հեռանկարը. «Որովհետեւ այսօր արդեն ընդդիմադիր ուժերից գոնե մեկը հայտարարել է, որ չի պատրաստվում միավորվել ՀԱԿ-ի հետ»: Առհասարակ, նա կարծում է, որ ընդդիմադիրները պետք է միավորվեն ոչ թե գեղեցիկ վարսահարդարման շուրջ, այլ գաղափարի. «Իսկ ընդդեմ իշխանության, ոչ թե հանուն գաղափարի համախմբված ընդդիմությունը եթե անգամ հասնի հաջողության, հետընտրական պրոցեսներում փոշիանալու է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31