Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ անանուն նամակի հետքերով

Հոկտեմբեր 28,2016 16:54

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ այսօր վերահսկողական ծառայությունը Գյումրու մանկավարժական ինստիտուտում սկսել է անցկացնել ստուգումներ։ Վերահսկողական ծառայության՝ ստուգումներ անցկացնող անձանց թիվը 5-ն է։

Մենք, ի դեպ, փորձեցինք նախնական տեղեկություն ստանալ նրանցից՝ հետաքրքրվելով, թե կոնկրետ ի՞նչ ստուգումներ են անցկացնելու, ո՞ր բաժիններում, սակայն նրանց ղեկավարը, որը մեր այցի պահին գտնվում էր Գյումրու մանկավարժականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանի առանձնասենյակում, վերջինիս միջոցով փոխանցեց, որ դեռ նոր են եկել ու ասելիք չունեն։

Հիշեցնենք, որ Գյումրու մանկավարժականում ստուգումներ անցկացնելու պատճառը նախորդ օրը Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ընթերցած նամակն էր, որտեղ բուհի մի խումբ աշխատակիցների անունից նշվում էր, թե մագիստրատուրայի ընդունելության քննություններին բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատակից չի մասնակցել։ Մասնակցել է միայն ռեկտորը, իսկ դեկաններին ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն:

Նամակում անդրադարձել էին նաև Սահակ Մինասյանի անձին՝ գրելով. «Բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Սահակ Մինասյանը, որը շուրջ տասնամյակ լինելով Շիրակի կրթության վարչության պետ, կոռումպացված չինովնիկի համբավ է ձեռք բերել մարզում, կյանքում բուհական կյանքին առնչություն չի ունեցել, անգամ մեկ անգամ լսարան չի մտել»։

Պատգամավորը վարչապետին կոչ էր արել վերահսկողական ծառայությանը ուղարկել Գյումրու մանկավարժական՝ ստուգումների, վարչապետն էլ խոստացել ու ուղարկել էր։

Նշենք, որ երեկ այս թեմային արձագանքել էին նաև բուհի դեկանները՝ հայտարարելով, որ այդ ստահոդ նամակի հետ իրենք ոչ մի կապ չունեն։ Իսկ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ մամուլի ասուլիս հրավիրելով, հայտարարել էր, որ «Նամակագիրը 4-5 կուսակցություն թռած, 6-րդի հետ բանակցած անձ է»։

Բուհի ռեկտորի ժ/պ-ի պարզաբանմամբ, կրթության ու գիտության նախարարության մշակած ընթացակարգի համաձայն, բուհը մագիստրատուրայի ընդունելության քննություններ չի անցկացրել, մագիստրատուրա ընդունվել են առանց քննությունների, հետևաբար և հանձնաժողով կազմելու, դեկաններին հանձնաժողովներում ընդգրկել-չընդգրկելու խնդիր չէր կարող լինել։

Ըստ Սահակ Մինասյանի, պարզեցված այս ձևով բացառել են կոռուպցիան, ու քանի որ որոշ «շահառուների» հետ են պահել մագիստրատուրայի ու հեռակա ուսուցման ընդունելության ընդհանուր գործընթացից, նրանք խիստ դժգոհ են մնացել ու անանուն նամակ հղել։

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի համոզմամբ, ինչ-որ մեկը պատվիրել կամ խնդրել է Վահե Էնֆիաջյանին խորհրդարանի ամբիոնից ընթերցել այդ տեքստը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Asparez.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Nemo says:

    Հենց հմի դեկանները փաստաթուղթ կկեղծեն որ մասնակցել են մագիստրատուրայի ընդունելությանը:

  2. Nemo says:

    Դեկաններից երեքը չեն ստորագրել:Կեղծիքի հեղինակ մյուս երեք դեկանները պատասխան են տալու իրենց ապօրինությունների համար:

  3. Rey says:

    ԳՊՄԻ ուսխորհուրդ ամոթ ձեզ:Դուք չէիք բողոքում Սահակ Մինասյանից,որ ձեզ բանի տեղ չի դնում և ինստիտուտի կանոնագրությունը չի ուղարկել ձեզ…………

  4. Յանինա says:

    Մինասյանի գլխավոր սխալը նա էր,որ նա այս բաց նամակներով փորձեց պաշտպանվել,որը հակառակ էֆեկտն է ունենալու:Ոչ ոք հիմար չէ:Սա ստուգողների մոտ ավելի շատ կասկածներ է առաջացնելու:Լրիվ՝Կեցցե ՍՄՄԿ-ն և ընկեր Ստալինը ոճն է ընտրել պարոն ռեկտորը:

  5. Արտակ says:

    Մինասյանը փորձում է, աշխատակիցներին և ուսանողներին ահաբեկելով կամ սիրաշահելով, պաշտպանվել, իսկ նրան օգնում է ամենահաս դեկան Հայրապետյանը՝ հանուն սեփական անվտանգության և ապագայի… Վարչապետի վերահսկողական ծառայությունը չի հասկանում օրինակ, որ ինստիտուտում ֆինանսական հարցերը որոշվել են հունվարին և ռեկտորի ժ/պ-ն կապ չունի աշխատավարձերիի բարձրացման կամ շինարարության հետ:

  6. Օնիկ says:

    Ասենք, թե չէր եղել Մինասյանը, այլ եղել էր անբիծ կենսագրությամբ Պողոսյանը. վստահ եմ,որ սրանք նորից մրոտելու են: Ինչու՞, որովհետև խախտվել է ճանապարհային քարտեզը, թե ով ում է փոխանցելու: Սա է վեճի հիմնական առարկան, որը ցանկալի է, որ լավ ըմբռնեն ստուգող ու վերահսկող պաշտոնյանը:

    • Nemo says:

      Օնիկ ջան հարցը դա չէ:Հարցը նա է,որ Պողոսյանի տեղը զբաղեցնող Մինասյանը թքած է ունեցել գիտխորհուրդի վրա էլ,կառավարման խորհուրդի վրա էլ,ռեկտորատի վրա էլ:Չէր կարելի գիտխորհրդով հաստատել ինստիտուտի կանոնադրությունն ու նոր ղրկել նախարարություն,որ հիմա էլ Բ.Պողոսյանի ձեռքը չտալ կեղծ փաստաթուղթը ու դեկաններին ստիպել,որ ստորագրեն??Էդ ամենը կարելի էր օրենքով անել:Ճանապարհային քարտեզը ստեղ կապ չունի:Նոր ռեկտորի անօրինականություններն են խնդիրը:Գիտե թե իրա 20 հոգանոց կրթության վարչությունն է:Կամ հմի նույն դեկանների ըսել,որ իրանք մասնակցել են մագիստրատուրայի քննություններին:

    • Օնիկ says:

      Քուր ջան, գրածիցդ կերևա, որ քուրիկ ես ու ԲՈՒՀ-Ի ճակատագրով սրտացավ անձնավորություն: Ափսոս ձեռքս լիազորություն չկա, թե չե միանգամից քեզ կառաջարկեի ղեկավարել կառույցը ու ամեն ինչ կնկներ իր տեղը:

  7. Born says:

    Թողեք մարդը, գոնե մի կես տարի աշխատի՝ հետո գրեք: Իսկ որպեսզի ձեռագրերդ չվատանա փորձեք շեփիկի վերաբերյալ դիֆերամբներ գրել…

  8. Eva says:

    Մեզ թվում է, թե մենք այնքան խելոք ենք, որ շատ հարցերի պատասխանը տեսնում ենք կամ էլ կարող ենք գտնել: Այդպես չէ: Այսօր շատ դժվար է ղեկավար պաշտոնում աշխատել, այն էլ ռեկտորի: Իմ ուսանողական տարիներին ես 3 տեկտոր եմ տեսել, 3-ի աշխատանքային ոճն էլ շատ տարբեր էր: Հորիկի ժամանակ, որին շատ էին վատաբանում ու ոչ ոք չէր սիրում, ես կարգ ու կանոն էի տեսնում: սՍ.Մինասյանը շատ դիրքով ղեկավար է, ու 20 հոգանոց թիմ չէ նրանը, մի մոռացեք, որ քաղաքում 45դպրոց կա, չհաշված գյուղերը: Ով դիրքով տնօրեն է, հեչ էլ չի վախենում նրանից: Իսկ ով թույլ տնօրեն է, բանականաբար իր դպրոցի մաքրողից էլ է վախենում: Ես հույս ունեմ, որ ինստիտուտում շատ բան կընկնի իր տեղը: Իսկ կաշառք տվողը հենղ մենք չե՞նք, մի տվեք մի էլ խոսեք: Ինստիտուտում էլ շատ ուսանողներ շաաաատ լավ են արտահայտվում Բ.Պողոսյանի մասին, նախկին շրջանավարտներն էլ, ներկայիս սովորողներն էլ, ինստիտուտին շատ նվիրված, անշահախնդիր եւ շատ գրագետ մարդ է:
    Իմ շխատանքներից մեկը ժուրնալիստիկան է ռուսական թերթի, ես ընդհանրապես ոչ մի բան (ոչ վատը, ոչ էլ լավը) չեմ գրում իմ Հայաստանի մասին: Դա իմ սրբությունն է. ժողովուրդ՝ միք ավելորդ բան գրեք Գյումրիից, թեկուզ Երեվանցիների համար: Այս քաղաքը մեր սրբությունն է: Ոչ թող մեր լավով նախանձվեն, ոչ էլ թող մեր վատն իմանան: Ձեր կարծիքով վերեւներում այդքան միամիտ են ու ոչինչ գիտեն: Ինչ որ այստեղ կա վատը՝ դա իրանցից է: Ներսում ինչ ուզում եք ասեք, բայց միայն դեմերեսի, դրսում այդպես մի արեք: Ախր մեր սրբությունն ենք սեւացնում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31