Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոններում «շեֆին» ճշտելու խնդիր կա

Նոյեմբեր 09,2016 16:00

Ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի՝ «շեֆը» թատրոնի տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկավարը, որը թատրոնի դիմագիծն է կերտում, աշխատում է տնօրենի ենթակայությամբ։ Ավելին, այդ օրենքը լծակ է ստեղծագործական տարաձայնություններ ունեցող գլխավոր ռեժիսորից կամ գեղարվեստական ղեկավարից ազատվելու համար: Ոմանց համոզմամբ՝ Թատրոնի մասին օրենքի դեպքում հնարավոր կլինի կարգավորել տնօրեն-գեղարվեստական ղեկավար հարաբերությունները:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, սակայն, այլ կարծիքի է: Նրա համոզմամբ՝ այդ կնճիռը կարելի է այլ կերպ հարթել: «Իմ կարծիքով՝ դա կարելի է կարգավորել թատրոնի կանոնադրությամբ, որովհետեւ Թատրոնի մասին օրենքը շատ բարդ ինստիտուտ է, ու պատահական չէ, որ Ռուսաստանի նման հզոր երկիրը դեռեւս չի ընդունել նման օրենք: Օրենք ստեղծելը դժվար է, հազար ու մի բանի հետ պետք է համապատասխանեցնել»,- «Առավոտի» հետ զրույցում շեշտեց պարոն Էլբակյանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ խոստովանեց, որ վիճելի խնդրի վերաբերյալ նախարարությունը թատերական հանրությունից միայն ծիծաղելի կարծիքներ է ստացել:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

08.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930