Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դեւրիկյանի առաջարկը. «Նույն ձեւ 2 ամիսը մեկ սփյուռքահայությունը 5 դոլար տա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2016 15:05

«Գաղափարը, թե ինչ-որ մի բան յուրաքանչյուրս պետք է տանք բանակին, ինձ մոտ առաջացավ ապրիլյան պատերազմի սկզբին»,- նոյեմբերի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը:

Նա մանրամասնեց պատճառները. «Պատերազմ մեկնելուց շատերի մոտ ոչ թե մահվան վախն էր, այլ հարցը, թե ինչ կլինի իրենց ընտանիքների հետ, եթե իրենք զոհվեն, հաշմանդամ դառնան, այսինքն՝ անաշխատունակ լինեն եւ ֆիզիկապես չկարողանան ապահովել ընտանիքի գոյությունը: Վերադարձել էինք Հայաստան, ընկերներիցս մի քանիսը ուղղակի արցունքն աչքերին ասել են, որ իրենք չեն եկել ոչ թե նրա համար, որ վախեցել են, այլ հենց այս վախից ելնելով, թե եթե իրենց մի բան լինի, իրենց ընտանիքները անապահովության մատնվեն կամ սովի:

Երբ որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց այդ մասին, ես մեծ ոգեւորություն ապրեցի, որովհետեւ անկախ մեր ժողովրդի ընդհանուր վիճակից, դա ինչ-որ տեղ մարդուն բարձրացնում է, ինչ-որ տեղ վեհացնում է: Անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ թոշակներից, անկախ նվազագույն աշխատավարձից, ամեն դեպքում հազար դրամը խորհրդանշական քայլն է»:

Վարդան Դեւրիկյանը առաջարկ ունի նաեւ սփյուռքի նախարարությանը. «Ճիշտ կլինի, որ սփյուռքի նախարարը՝ տիկին Հրանուշ Հակոբյանը, դիմեր սփյուռքահայությանը, որ եթե այդ 1000 դրամի չափանիշն է, նույն ձեւ 2 ամիսը մեկ սփյուռքահայությունը 5 դոլար տա, հատկապես՝ պետք է պարտավորեցնող լինի երկքաղաքացիների համար: Որովհետեւ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալը միայն արտաքին աքսեսուար չէ, միայն հայրենիքի վերացական կապ չէ, գոնե չնչին առարկայական դրսեւորումը պետք է ունենա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930