Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում դատապարտել են Թուրքիայի գործողությունները

Նոյեմբեր 17,2016 15:46

Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության  HDP Եվրոպայի ներկայացուցչության բրյուսելյան կենտրոնում նոյեմբերի 17-ին հանդիպում է կայացել Արեւմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) պատվիրակության, HDP ղեկավարության եւ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչների միջև:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Արեւմտահայոց ազգային համագումարի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող  մտահոգիչ զարգացումներին:

Արեւմտահայոց Ազգային Համագումարը խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանությունների` HDP կուսակցության ղեկավարների եւ քուրդ բնակչության դեմ կատարած գործողությունները, նաեւ կոչ է ուղղել «Փոքր Ասիա հայրենիքի» բոլոր ժողովուրդներին՝ համախմբվել պատմական իրավունքների շուրջ հանուն արդարության եւ ժողովրդավարության:

Հանդիպմանը ի թիվս այլոց մասնակցել են ԱԱՀ-ի նախագահ Սուրեն Սերյատարեանը, գլխավոր քարտուղար Սեւակ Արծրունին, ԱԱՀ-ի Ազգային Խորհրդի նախագահության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արագած Ախոյանը,  Թուրքիայի Խորհրդարանի անդամներ Ֆայսալ Սարըյըլտըզը եւ Քեմալ Աքթաշը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ձերբակալվել էր Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, իսկ ավելի վաղ՝ 16-ին Թունջելիի (Դերսիմ) ու Սիիրթի (Սղերթ) քուրդ քաղաքապետերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930