Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Երբեք ՀՀԿ-ն մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 17:41

«Սա այն հերթական համագումարն էր, որ փորձեց վեր հանել մեր նախորդ համագումարից այս համագումար անցած ճանապարհին բոլոր խնդիրները, մեր ունեցած ձեռքբերումները»,- նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Նա նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդ է ցանկություն հայտնել անդամագրվել Հանրապետական կուսակցությանը. «Հեղինակություն ունեցող մարդ է մտել կուսակցություն եւ իր հետեւից գաղափարակիցների թիմ կարող է ունենալ: Տարիներ առաջ, երբ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը կուսակցության ղեկավարն էր՝ 2006 թվականին, երբ մենք նոր մտանք կուսակցության շարքերը, մեր հետեւից բժիշկների, մանկավարժների մի մեծ խումբ մտավ: Այն ժամանակ էլ մի այսպիսի ալիք բարձրացավ: Երբեք Հանրապետական կուսակցությունը մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Նա նշեց, որ դեռեւս հարց է, թե ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժի Սարգսյանի ելույթի հաղորդագրությունները ի կատար կածվե՞ն, թե՞ ոչ. «Որովհետեւ մենք նմանատիպ հաղորդագրություններ բազմիցս ենք լսել: 2012 թվականի ընտրություններից առաջ մենք նման հաղորդագրություն լսեցինք, որ այլեւս խորհրդարանում չեն լինելու մականունավորներ, սակայն այդ հաղորդագրությունը իրականություն չդարձավ: Այս անգամ մենք լսում ենք, որ պետք է լինեն անբիծ ընտրություններ: Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզեր, որ Հայաստանում լինեն անբիծ ընտրություններ, բայց խոսել անբիծ ընտրությունների մասին եւ Ընտրական օրենսգրքով հակառակն անել, դա արդեն հարց է»:

Անժելա Խաչատրյանը համարում է, որ հերթական համագումար էր. «Մենք տեսանք այն, ինչ սպասելի էր: Վարչապետի եւ անկուսակցական նախարարների կուսակցական դառնալը սպասելի էր: Սա այն ճանապարհն էր, որով նրանք պետք է գնային, այլ ճանապարհ նրանց չէր էլ սպասվում: Հետաքրքիր էր համագումարի ոգին, որը խորհրդային տարիների համագումար էր հիշեցնում, որովհետեւ երբ ասում են մեկ գիշերվա մեջ անդամակցեց 7000 հոգի, չեմ ուզում քննել, բայց իրականությանը մոտ չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930