Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է, որ իր բողոքը մակագրեն դատավոր Ռշտունուն

Դեկտեմբեր 12,2016 20:40

Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 12-ին պետք է կայանար քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման բողոքի քննությունը: Սակայն, դատական նիստը չի կայացել, քանի որ դատավորը արձակուրդ է գնացել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նա նշեց, որ պահանջել է Անդրիաս Ղուկասյանին բարձրացնել նիստերի դահլիճ: Իր հետ զրույցում Ղուկասյանն ասել է, որ ինքը պատրաստվում էր դատավորին ինքնաբացարկ հայտարարել, եւ կցանկանար, որ իր գործը մակագրվեր դատավոր Վազգեն Ռշտունուն, քանի որ լսել է, որ նա օբյեկտիվ դատավոր է:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այս տարվա հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: Բերման է ենթարկվել 165 մարդ, որոնցից 26-ը ձերբակալվել են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս մարդը եթէ մի քիչ խելքը գործածէր,
    վաղուց վերադարձած կը լինէր իր տունը,
    այդտեղ սպասելու համար իր հիմնական դատավարության:

    Արդարեւ, նրա կալանքը վերացնելու միտող ամենաառաջին դատական նիստին, դատաւորը հարց տվեց այս բանտարկեալին թէ՝ արդեօք ան դադարեցնելո՞ւ է իր անօրէն գործունէութիւնը, եթէ ազատ արձակվի, մինչեւ իր ըստ էության դատավարութիւնը:

    Բաւ է որ ան ասեր՝ այո, եւ հիմա ան շատոնց իր կնոջ եւ աղջնակին քով կը լինէր – գոնէ մինչեւ դատավարությունը -:

    Սակայն փոխանակ դատաւորին պատասխանէ թէ՝ լաւ, թէկուզ մնալու եմ իմ գաղափարական համոզմունքներիս վրայ, սակայն դադարեցնելու եմ խնդրոյ առարկա իմ արարքները, պարոնը նախընտրեց տղայական ճառ մը հրամցնել դատարանին, հայտնելու համար թէ, ընդհակառակն, ան դրսում անպայման շարունակելու է իր գործունէությունը: Դատաւորն ալ ասեց՝ դեհ լաւ, ուրեմն, վերադարձիր քո խուցը: Եւ անկէ ետք, ան մնաց այդտեղ:

    • Հ.Շ. says:

      re: https://www.aravot.am/2016/08/24/728664/

      « Դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, թե եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելու է իր [փաստաբանին գեղարվեստական թարգմանությամբ] ընդդիմադիր գործունեությունը: Անդրիաս Ղուկասյանն, իհարկե, պատասխանեց, որ ինքն իր գործունեությունը շարունակելու է եւ որեւէ փոփոխություն իր գործունեության ու ընդդիմադիր կեցվածքում չի լինելու: »

      [ «ընդդիմադոր գործունեությունը» անշուշտ փաստաբանին հնարած բառերն են, որ ան, անուղղամիտ եւ անվայել կերպով, կը ջանա որպէս մէջբերում վերագրել դատաւորին: Ինչո՞ւ չէ, երբ որ արդէն ան, իբրեւ թէ փաստաբան հալովը, դրժում է դռնփակ նիստի օրինական սկզբունքը:

      Սակայն ինքզինք ճարպիկ կարծելով, ան մանաւանդ հաստատում է թէ, հակառակ խնդրո առարկա դէպքերը արյունալի ծանրության, դատարանը բարիացամ է գտնվում իր հաճախորդի նկատմամբ, սակայն այս վերջինն է որ մերժում է օգտագործել իր տուն եւ ընտանիքին մօտ վերադառնալու պատեհությունը, եւ ուրեմն, իր հոգը չէ այս՝
      https://www.aravot.am/2016/10/28/821360/

      Կյանքում ամեն անձ իր առաջնահերթությունները կ’որոշէ… ]

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031