Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհը դժվար է

Դեկտեմբեր 12,2016 22:03

Տավուշի մարզի շատ բնակիչներ աշխատելու կամ այլ պատճառներով Ռուսաստան մեկնելիս ցանկանում են համոզվել՝ արդյոք այդ երկիր իրենց մուտքն ինչ-որ պատճառներով արգելվա՞ծ է: Նրանք ցանկանում են դա նախապես իմանալ, որպեսզի վրաց-ռուսական ցամաքային «Վերին Լարս» անցակետից իրենց ետ չուղարկեն:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն արդեն մեկ տարի բնակիչներին այդ հարցով օգնում է: Վարչության առաջատար մասնագետ Խանում Մարգարյանն ասաց, որ իրենց դիմած քաղաքացիների անձնագրային տվյալները վերցնելով՝ իրենք Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ինտերնետային կայքում ստուգում են՝ այդ ծառայությունն արգելափակե՞լ է տվյալ քաղաքացու մուտքը Ռուսաստան:

Խ. Մարգարյանի խոսքերով՝ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքում մուտքի արգելքի բացակայությունը դեռ երաշխիք չէ, որ քաղաքացին ազատ կարող է ՌԴ մուտք գործել: Հնարավոր է, որ Հայաստանի քաղաքացու մուտքն արգելվի ՌԴ այլ ծառայության, օրինակ, ոստիկանության պահանջով, եթե տվյալ քաղաքացին ՌԴ տարածքում նախկինում ինչ-որ իրավախախտում է կատարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031