Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Չալդրանյանը՝ «վերեւների» մասին. «Ես միշտ «սեւ ցուցակում» եմ եղել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 15:33

Aravot.am-ը Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանից հետաքրքրվե՞ց՝ ինչպե՞ս է պատահում, որ միշտ լավ է ընդունվում մշակույթի բոլոր նախարարների կողմից: Ռեժիսորն ի պատասխան՝ ասաց. «Առաջին նախարարը, որի կողմից ընդունվեցի, Արմեն Ամիրյանն էր… Հավատացնում եմ՝ ես միշտ «սեւ ցուցակում» եմ եղել»:

Հավելենք, որ պարոն Չալդրանյանի բոլոր նախագծերը միշտ արժանացել են բոլոր նախարարների աջակցությանը եւ ֆինանսավորվել: Իսկ, օրինակ, նրա  «Վարդապետի լռությունը» ֆիլմի պաստառները  տեղադրված էին Երեւանի գլխավոր փողոցներում, հետո դրանք անակնկալ հանվեցին ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով:

Այս փաստը ռեժիսորը չմեկնաբանեց, ընդամենն ասաց, որ ԱՄՆ-ում է եղել եւ տեղյակ չէ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031