Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խորհրդարանականների հետ

Դեկտեմբեր 23,2016 13:19

Քննարկվել են ինտեգրման գործընթացները և տնտեսական փոխգործակցության հեռանկարները

ՀՀ տնտեսական  զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներին: Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման և Հայաստան այցի համար:

Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան դինամիկ քայլեր կձեռնարկվեն ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ԵԱՏՄ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման: Նախարար Կարայանի խոսքով` կա ներուժ էլ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր ողջույնի խոսքում նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առանցքային դեր ունի թե´ պետության և թե´ եվրասիական ինտեգրման խորության առումով: Կողմերը կարևորել են  Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի ազատ շարժի ձևավորման համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Կոմիտեի անդամներն առաջարկել են ընդլայնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների և առաջանցիկ զարգացման տարածքների ոլորտում:

Հանդիպման ավարտին, նախարար Սուրեն Կարայանը հերթական անգամ արտասահմանցի պաշտոնյաներին է ներկայացրել է Armphone հայկական հեռախոսը` տրամադրելով  մանրամասներ վերջինիս արտադրության վերաբերյալ: Լեոնիդ Կալաշնիկովը ուրախությամբ նշել է, որ լսել է Armphone-ի մասին և ուրախ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում նման զարգացում է գրանցում:

 

ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031