Լրահոս
Օրվա լրահոսը

«Անահիտ», Փարաջանովյան Թալեր եւ «Գրիգոր Նարեկացի»`Վիգեն Չալդրանյանին

Դեկտեմբեր 25,2016 14:53

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, Հայկական ազգային կինոակադեմիան դեկտեմբերի 24-ին  «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էին կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Ցուցադրվեց նաեւ  ռեժիսորի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2015 թ դեկտեմբերի 25-ին:

«Վարդապետի լռությունը» նվիրված է Կոմիտասի հիշատակին, ֆիլմը նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի»  համատեղ ուժերով:

vigen-chaldranyan3

«Այսօր «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, Հայկական ազգային կինոակադեմիան, մշակույթի նախարարությունը տոնելու է տաղանդավոր կինոռեժիսորի, շատ լավ ընկերոջ ու շատ լավ մարդու, արտիստի ծննդյան 60-ամյակը… Երբ Ամերիկայում էի, տեսա, թե ինչպես են բոլորը խոսում են այն մասին, թե ինչպես է կոնգրեսական Ադամ Շիֆը մեծ մրցանակ հանձնել Վիգենին նրան դարձնելով հայ ազգի մշակութային դեսպանը ամբողջ աշխարհում: Դա մեծ պատիվ է հայ ազգի, Վիգենի եւ կինեմատոգրաֆի համար, որ ունենք այսպիսի դեսպան, որը կարող է ներկայացնել հայկական արվեստը եւ հայ մարդու տեսակը»,- նշեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ եւ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նա Չալդրանյանին հանձնեց  ակադեմիայի «Անահիտ» մրցանակը:

Իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը  Վիգեն Չալդրանյանին հանձնեց Փարաջանովյան թալեր, որը մինչ այդ շնորհվել է համաշխարհային կինոյի վարպետներին:

«Որպես կինոքննադատ` ես համարում եմ, որ ձեւավորվել եմ հայ կինոգործիչների այն սերնդի հետ, որ 80-ականներին ներխուժել է հայ կինո եւ բերել է նոր շունչ, թարմ օդ, նաեւ ձեւավորել է այն, ինչ կոչվում է նոր հայկական կինո, որը ձեւավորել է անկախ Հայաստանի կինոդիմագիծը: Այսօր դրա վառ ներկայացուցիչներն այստեղ կանգնած են, ու մենք նշում ենք կինոյի նվիրյալի եւ իմ բարեկամ Վիգեն Չալդրանյանի ծննդյան  60-ամյակը»,-նշեց Սուսաննա Հարությունյանը:

vigen-chaldranyan2

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ Չալդրանյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի»  հուշամեդալը:

Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի մասին` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031