Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության հատուկ պահպանվող տարածքներում առաջիկայում կտեղադրվեն տեղեկատվական վահանակներ և ուղղորդող ցուցատախտակներ

Դեկտեմբեր 29,2016 20:45

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է «Ալպինիստների միջազգային ասոցիացիա» կազմակերպութան ներկայացուցիչների հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են էկոտուրիզմի, նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող էկոերթուղիների, տեղեկատվական վահանակների և ուղղորդող ցուցատախտակների վերաբերյալ հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարարությունում զբոսաշրջության երթուղիներում տեղեկատվական ճանապարհային վահանակների տեղակայումն ու տեղաբաշխումը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների էկոտուրիզմի մասնագետների հետ համատեղ մշակվում են էկոերթուղիներում տեղեկատվական վահանակների և ցուցատախտակների տեղադրման վայրերի սխեմատիկ էլեկտրոնային տարբերակները: Նշված աշխատանքները կմեկնարկեն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից և հետագայում կներառվեն բնության հատուկ պահպանվող ողջ տարածքում:

Տեղեկատվական վահանակների և ցուցատախտակների տեղադրումը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ազատ կողմնորոշվել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031