Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում էր ջակուզի դրվեր». Կաթողիկեի փայտե դուռը փոխարինվել է ապակիով

Հունվար 01,2017 22:14

«Հայ Ձայն». Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցում գտնվող սուրբ Աստվածածին (Կաթողիկե) հին եկեղեցի-մատուռի դուռն այժմ ամբողջությամբ ապակյա է: Նախկինում դռան մեծ մասը փայտյա էր, սակայն այժմ այն դարձել է ամբողջությամբ ապակյա:

Այդ հանգամանքը անհանգստացրել էր ֆեյսբուքյան օգտատերերին, և նրանց մեծ մասը քննադատության էին ենթարկել նման մտահղացման հեղինակին: Նկատենք, որ Կաթողիկե եկեղեցու շուրջը կառուցվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը:

«Մնում էր մի հատ էլ ջակուզի դրվեր, որ մեր աշխարհիկ-կայֆարիկ հոգևորականները ամառային ռեզիդենցիայում կայֆեր անեին», -իր ֆեյսբուքյան էջում բողոքը այսպես է ներկայացրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Բացի ապակյա դռնից, ճարտարապետ Արտակ Ղուլյանը նկատել է, որ Կաթողիկեի ճակատային մասն ամբողջությամբ փոփոխված է և ամենևին էլ չի կրկնում վերականգնված Կաթողիկեն:

«Ամեն ինչ պարզ է… արդեն կարող եմ ասել՝ այլանդակել են… սա արդեն ավելի լուրջ է, քան ապակին ու մեծ խաչը.. Ոչ ճարտարապետն  է հասկացել, ինչ է անում, ոչ էլ՝ շարողը: Քիվը (կարնիզը) պետք չէր դնել ճակատում, ինչպես և արված էր, իսկ եթե դնում ես, ուրեմն պիտի ճակատը փակես պատով.», -քննարկումներից մեկում գրել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտակ Ղուլյան says:

    «Հայ Ձայն»-ին չեմ ճանաչում, բայց հարգարժան «Առավոտ»-ը պիտի իմանար, որ միանգամայն այլ՝ արվեստագիտական միջավայրում իմ հնչեցրած կարծիքը չի կարելի մասնատել ու տանել Ստյոպա Սաֆարյանի քաղաքական տվայտանքների հարթակ…

    • Հարգելի պրն Ղուլյան, հոդվածի բնօրինակում այլ տեսակետներ էլ են համադրված՝ կարող եք համոզվել անցնելով հղումով: «Առավոտը» տոներից հետո առանձին կներկայացնի Ձեր մասնագիտական գնահատականը, եթե դեմ չեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031