Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլորիդայի օդանավակայանում 5 մարդ է սպանվել (Տեսանյութ)

Հունվար 07,2017 10:44

«Ամերիկայի ձայն». Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լանդերդեյլ օդանավակայանում զինված անձը կրակ է բացել, սպանելով առնվազն հինգ եւ վիրավորելով ութ քաղաքացու: Հանցագործն անմիջապես ձերբակալվել է, հայտնում է օդանավակայանի ոստիկանությունը:

Օդանավակայանում գտնվող Դայան Հագերին հեռախոսով պատմել է լրագրողներին, որ ոստիկանությունը շարունակում է հանցագործի հնարավոր գործակիցներին փնտրել.

«Մեզ բոլորիս ոստիկանները հրահանգեցին շրջվել մեջքով եւ խուզարկեցին, սակայն, բոլորս էլ ըմբռնումով էինք մոտենում»:

Այս պահին իրավապահները դժվարանում են հայտնել հանցագործի դրդապատճառները: Դեպքից անմիջապես հետո օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր: Դայան Հագերիի խոսքերով, սպանությունները տեղի են ունեցել հենց իր առջեւ.

«Ամեն ինչ կարծես գեղարվեստական կինոնկարում կատարվեր, ես լավ տեսնում էին, թե նա ինչպես է գնում ու գալիս, սպանելով մարդկանց: Երբեք չէի պատկերացնի, թե նման բան հնարավոր է»:

Նախնական տվյալներով, օդանավակայանում կրակ բացած հանցագործի ինքնությունը պարզել են: Ձերբակալման պահին նրա մոտ գտել են զինվորականի վկայական տրված Էստեբան Սանտյագոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031