Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառքի են հանվել Կլայդերմանի երևանյան մենահամերգի տոմսերը

Հունվար 09,2017 17:35 Share

Տոմսերի վաճառքով զբաղվող tomser.am կայքում վաճառքի են հանվել աշխարհահռչակ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի՝ երևանյան հերթական համերգի տոմսերը:

Համերգը տեղի կունենա մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Տոմսերի գները տատանվում են 5000-40000 դրամի սահմաններում:

Հիշեցնենք, Կլայդերմանի երևանյան նախորդ մենահամերգը տեղի ունեցավ անցյալ տարվա մարտին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել