Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորական է տեղափոխվել ՀՀ՝ բանան ներկրելու համար». հայրենադարձ Վարդան Մարաշլյան (Տեսանյութ)

Հունվար 19,2017 15:37 Share

«ՀՀ ներքին շուկան փոքր է: Ներկրման մասով ունենք մենաշնորհներ, օլիգարխներ, մրցակցության խնդիր: Բայց քանի որ շուկայի խնդիր կա, ոմանք խուսափում են հարկեր վճարելուց, որ առավելություններ ունենան մյուսների հանդեպ»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը:

Նրա բնորոշմամբ՝ հայրենադարձները կարող են հաջողել ՀՀ-ում, եթե գործունեություն ծավալեն արտաքին շուկայի հետ: «Մաքուր աշխատելով խնդիր չեք ունենա»,-վստահեցրեց Մարաշլյանը:

Հարցին՝ չե՞ք կարող մենաշնորհների ոլորտ մտնել, նա այսպես արձագանքեց. «Որպես հայրենադարձ՝ ինձ համար վիրավորական է տեղափոխվել Հայաստան՝ բանան ներկրելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել