Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Հայաստանի հետ կապ չունեցող զեկույց է». Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ-ում ընդունված խնդրահարույց զեկույցի մասին

Հունվար 25,2017 00:33

«Դա Հայաստանի հետ կապ չունեցող զեկույց է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում ձայների` 32 «կողմ», 96 «դեմ» հարաբերակցությամբ մերժվեց հայկական պատվիրակության առաջարկը վերանայել ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի  9-րդ կետը, որում ամրագրված է. «Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան և Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ և անօրեն տարածքների վրա»:

Զեկույցն ընդունվեց ձայների` 100 «կողմ» 15 «դեմ» հարաբերակցությամբ: Տիկին Նաղդալյանից հետաքրքրվեցինք` պատվիրակությունն ի՞նչ քայլեր էր ձեռնարկել նման ոչ հայանպաստ ձևակերպման ամրագրումը կանխելու համար: Նա պատասխանեց, որ պատվիրակությունը երեկ մինչև կեսգիշեր Արիևի և մյուս պատիրակների հետ քննարկումների մեջ է եղել, բազմաթիվ հակափաստարկներ են բերվել, ու նման քննարկումներ եղել են բոլոր քաղաքական խմբերում: Տիկին Նաղդալյանը վստահեցրեց, որ ընդունված զեկույցը կապ չունի Հայաստանի հետ.  լինելով մամուլի ազատությանը նվիրված` դրանում որևէ քննադատություն չկա ուղղված Հայաստանին` հակառակ Թուրքիայի, Ադրբեջանի, անգամ Վրաստանի:

Խնդրահարույց ձևակերպման մասին տիկին Նաղդալյանն ասաց, որ այն կա ԵԽԽՎ փաստաթղթերում դեռ 2005-ից` 14/16 բանաձևում:

Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցի մանրամասները` առաջիկայում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031