Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիմակիցների հետ քննարկման ընթացքում Կարեն Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ»

Հունվար 25,2017 16:22

Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման և դրա հետ կապված իր պարզաբանման մասով ընդամենը շեշտում ենք, որ դա իր անձնական որոշումն է:

Պարզապես զարմանալին այն է, որ այն հիմնավորումները, որոնք նա բերում է Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կուսակցության ներսում թիմակիցների հետ քննարկման ընթացքում Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ և որևէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չունի:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031