Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի լուսանկարիչը հավանել է ձյունոտ Երեւանը

Հունվար 27,2017 16:00

National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը «Առավոտի» հետ զրույցում խոսելով ձմեռային Երեւանի մասին՝ նշեց, որ բոլորը սոցցանցերում քննարկում ու մեկնաբանություններ են գրում Երեւանում եղանակի վերաբերյալ, ափսոսում են, որ ցուրտ է, քաղաքի գեղեցկությունը ստվերված է, մինչդեռ ինքն այլ կարծիքի է: «Ուզում եմ ասել, որ Երեւանը ձմեռային եղանակին էլ է գեղեցիկ, մառախլապատ եղանակն էլ է ձեր քաղաքին սազում, վաղ առավոտյան էլ, երբ դուրս ես գալիս շրջելու, կրկին հիասքանչ է: Մի տեսակ լույս կա, ու ամեն ինչ շատ գեղեցիկ է»,- համոզված է լուսանկարիչը:

Հարցրինք, թե National Geographic-ի հայտնի լուսանկարիչը ի՞նչ հիմնական խորհուրդներ կտա բոլոր երիտասարդ լուսանկարիչներին: «Ճանաչեք ինքներդ ձեզ՝ խորապես փիլիսոփայական եւ հոգեւոր տիրույթում, կարողացեք ձեզ մոռանալ այն գաղափարների մեջ, որ կերտում եք, պատրաստ եղեք ռիսկերի, մի սահմանափակեք ինքներդ ձեզ, թող վտանգի շեմը երբեք չվախեցնի: Ու մի բան էլ՝ լուսանկարչությունն ավելի շատ փիլիսոփայական բնույթ ունի, քան պրագմատիկ է ու գործնական»,- ասաց ճանաչված լուսանկարիչը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդացեք նաեւ

 

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031