Լրահոս
Պետության ամոթն է
Օրվա լրահոսը

Հայաստանում է Կանզաս նահանգի պատվիրակությունը

Հունվար 27,2017 19:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

Հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև շուրջ մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն հայտնել առավել խորացնել ու զարգացնել փոխգործակցությունը:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը հունարի 28-ին կայցելի §Եռաբլուր¦ զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի սահմանների պաշտպանության համար  իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին և կմասնակցի ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել