Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում

Հունվար 31,2017 13:07

Հունվարի 29-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ տանը կայացավ «Կարապետյան եղբայրներ» երաժշտական խմբի՝ դասական երաժշտության համերգը, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության հովանու ներքո՝ «Հայասա» երիտասարդական միության և Բրյուսելի Հայ տան մշակութային հանձնախմբի հետ համատեղ:

Միջոցառման սկզբում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ներկաներին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ մինչդեռ Հայոց բանակն ամուր պաշտպանում է մեր երկրի սահմանները, անկախությունն ու մեր ընտանիքների խաղաղությունը, հարկ է դիվանագիտական, լոբբիստական և համայնքային կառույցների ջանքերն ուղղել միջազգային հարթակներում Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու հետևողականորեն հակազդել բոլոր ագրեսիվ նկրտումներին։

Միջոցառմանը ներկա էին նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանը, դիվանագետներ, Բելգիայի հայ համայնքային կազմակերպությունների և հայ եկեղեցու ղեկավարներ, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031