Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք մարզերում ձյուն է տեղում

Փետրվար 01,2017 19:44

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի ՈւրասարԿաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Զարինջա, Զովասար, Գառնահովիտ, Աշտարակի տարածաշրջանի, Շիրակի մարզի բոլոր գյուղական և Սյունիքի, Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները:

Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղտեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի, Արարատի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզում, բացի Դիլիջան քաղաքից, առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728