Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Գրիգորյանը՝ նորից Արարատի մարզպետ

Փետրվար 02,2017 11:54

Քիչ առաջ կառավարության նիստին որոշում կայացվեց Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ օրերս Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որը համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, հետեւելով Հովիկ Աբրահամյանի օրինակին, դուրս եկավ պաշտոնից եւ ՀՀԿ-ի շարքերից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք նաեւ, որ Արամայիս Գրիգորյանը նախկինում ղեկավարել է Արարատի մարզը: Նա ոչ միայն Արարատի մարզպետն է եղել, այլեւ զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, սակայն այն անցյալ տարի զիջեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728