Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Ինչո՞ւ են նախկին նախարարի կամ վարչապետի եղած-չեղածը ստուգում» (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 14:12

Փետրվարի 2-ին «Տեսակետ» մամուլի ակումբում գրականագետ Դավիթ Գասպարյանը և քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն անդրադարձան նախընտրական իրավիճակին, անսպասելի դաշինքների ստեղծմանը եւ քաղաքական դաշտում ընթացող փոփոխություններին:

Դավիթ Գասպարյանը նեղսրտեց. «25 տարի է՝ քանդում ենք մեր երկիրը, թալանում եւ տալիս ենք օտարին: Մեր իրականությունը նման է այն ֆուտբոլային խաղին, երբ Հայաստանի հավաքականը իր դաշտում 5:0 հաշվով պարտվեց Ռումինիայի հավաքականին: Ցավոք, երկրում բոլոր բնագավառներում է նույն վիճակը: Ուղղակի ֆուտբոլային խաղում պարտությունն 90 րոպե ձգվեց, երկրում պրոցեսը տեւական է»: Նրա ձեւակերպմամբ, այնքան ենք ընկել, որ ոգեւորությունը միայն ընտրությունից ընտրություն է գալիս, մեծ հաշվով, ժողովուրդն էլ ոչնչի չի հավատում:

Գրականագետն անդրադարձավ տարբեր պաշտոնյաների՝ պաշտոնը կորցնելուց հետո կուսակցությունից հեռանալուն: «Եթե կա կուսակցական նվիրվածություն, ուրեմն պաշտոնից ազատվելուց հետո ինչո՞ւ են կուսակցությունից դուրս գալիս, կամ հակառակ պրոցեսը՝ եթե իրար հետ են ու անստուգելի են, ուրեմն ինչո՞ւ են նույն՝ արդեն նախկին նախարարի կամ նախկին վարչապետի եղած-չեղածը հետո ստուգում….Սա բաց եւ դեմոկրատական հասարակության վիճակ չէ, ո՞ւր մնաց անկողմնակալությունը»,-տարակուսանք հայտնեց գրականագետը:

Նա անդրադարձավ նաեւ ապրիլյան պատերազմին, ՊՊԾ գնդի գրավմանը, կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռերի» գործողություններից հետո է կառավարությունը փոխվել:

Դավիթ Գասպարյանը լավատես չէ, նա գտնում է, որ երկրի ներսում զարգացումները ցածրից բարձր չեն տանում, եւ մենք անկման մեջ ենք: Նրա ձեւակերպմամբ, վրիպումներ ունենք ոչ միայն ներքին քաղաքականության ոլորտում, այլեւ արտաքին. «Մեր արտաքին քաղաքականությունը պետք է սթափ լինի, միայն ցեղասպանություն ճանաչելը չէ, արտաքին քաղաքականության մեջ կորած-պրծած ենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728