Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարարի հետ

Փետրվար 10,2017 19:25

Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ:

Նախարար Սարաֆը գոհունակություն հայտնեց հայ-լիբանանյան հարաբերությունների վերաբերյալ և վստահեցրեց, որ Լիբանանի գործընկերների շարքում Հայաստանն այն երկիրն է, որի հետ ցանկացած բնագավառում երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում:

Դեսպան Մկրտչյանը կարևորեց երկու բարեկամ երկրների բազմաբնույթ համագործակցությունը, որի շրջանակներում ռազմատեխնիկական ոլորտը ևս հեռանկարային է:

Դեսպանը պաշտպանության նախարարի հետ քննարկեց Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը: Կարևորվեց կողմերի միջև արդեն իսկ նախաձեռնված ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ լրացուցիչ աշխատանքային հանդիպումների անցկացման շուրջ:

Դեսպան Մկրտչյանը և նախարար Սարաֆը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, Լիբանանի ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքների և դրանց արդյունավետ դիմակայման գործում զինված ուժերի դերակատարության շուրջ:
Հանդիպմանը մասնակցում էր Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ Փանոս Մանջյանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728