Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Սերժ Սարգսյանն ինքը չցանկացավ գլխավորել ՀՀԿ նախնական ցուցակը (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 14:54

«Ըստ էության փորձ է կատարվել անել այն, ինչ-որ մենք կանխատեսում էինք՝ կան դաշինքներ, եւ այդ դաշինքներն իրենց էությամբ ունեն միտում, որ թերեւս ապագայում այդ դաշինքների հիման վրա փորձ կատարվի ստեղծել առանձին կուսակցություններ»,- փետրվարի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ կարելի էր ակնկալել, որ աջ թեւում ավելի մեծ համախմբում տեղի կունենար, սակայն դա տեղի չունեցավ. «Ավելի մոտ դիրքերում են ՀԱԿ-ը, «Ելքը», Ազատ դեմոկրատները, եւ եթե նրանք միավորվեին, կարծում եմ, խորհրդարան անցնելու շատ մեծ հնարավորություն կունենային, եւ խորհրդարանում հստակ աջ քաղաքական դիրքորոշումները պաշտպանեին: Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ ես չեմ կարծում, որ այս առաջին փորձի համար բավարար հաջողություն համարել չի կարելի»:

Գագիկ Մինասյանը չցանկացավ տեսակետ հայտնել այլ քաղաքական ուժերի մասին, ըստ նրա, ընտրությունների արդյունքները ամփոփելիս կգա ժամանակը:

Անդրադառնալով ՀՀԿ ցուցակներին, նա ասաց. «Ոչ միայն գործընթացի օրենքի տառին համապատասխանելն է կարեւոր, այլ հասարակական ընկալումը: Հասարակական ընկալման տեսակետից շատ կարեւոր է, որ այն մտայնությունները, որոնք շեշտադրվում էին նախորդ ընտրությունների ժամանակ, որ նախագահի մասնակցությունը այդ գործընթացին ենթադրում է նաեւ իշխանական ռեսուրսների օգտագործում, դա եւս կվերանա, դա եւս ստվեր չի գցի մեր ապագա ընտրական գործընթացին: Որովհետեւ շատ կարեւոր ենք համարում, որ այս գործընթացը անթերի լինի ոչ միայն ըստ էության, այլ նաեւ ըստ ընկալման: Այս առումով, նախագահը ինքը ցանկացավ, որ չգլխավորի, մեր նախընտրական ցուցակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728