Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնաբուժական ծառայության համաճարակաբանը՝ «Հայկական վերածննդի» համամասնական ցուցակում

Փետրվար 21,2017 18:40

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ  Ոսկեպար գյուղի 28-ամյա բնակիչ, անասնաբուժական ծառայության Նոյեմբերյանի տարածաշրջանի համաճարակաբան Ռուսլան Մախսուդյանը ընդգրկվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում: Ռ. Մախսուդյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահ, Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանն ասաց, որ ինքը կուսակցության համամասնական ցուցակի 17-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Ռ. Մախսուդյանը  ցուցակի 20-րդ հորիզոնականից ներքեւ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728