Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխ են անվանում, բայց գոնե թաղի բնակչությունը ճանաչում է նրանց». Իսագուլյանը՝ ՀՀԿ ցուցակի մասին

Մարտ 03,2017 17:37

«Առաջատարը ՀՀԿ-ն է՝ միանշանակ. Ընդունենք, թե՝ ոչ, ցանկանանք, թե՝ ոչ: ՀՀԿ-ն վարկանիշային թեկնածուներն ամենաշատն է ներկայացրել եւ ավելի մեծ հնարավորություններ ունի՝ տվյալ ընտրատարածքներում այդ թեկնածուների գործունեությունը կանոնակարգելու»,-«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Մյուս կուսակցություններն ու դաշինքները, նրա գնահատմամբ, պատահական մարդկանց են առաջադրել, որոնք անգամ իրար չեն ճանաչում, հասարակությունը եւս նրանց չի ճանաչում:

Դառնալով ՀՀԿ ցուցակին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Օլիգարխ են անվանում, բայց գոնե թաղի բնակչությունը ճանաչում է նրանց: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն լուրջ քվեներ կտանի: Երկրորդ տեղի համար կարող է պայքար գնալ…«Ծառուկյան» դաշինքի դեպքում էլ շեշտը սոցիալական հիմնախնդիրների վրա է դրվել»:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ «Հայկական վերածնունդը» լուրջ թեկնածուներ է առաջադրել գրեթե բոլոր ընտրատարածքներում. «Ցուցակում գերակշռում են գիտության եւ մշակույթի մարդիկ, լուրջ մրցակցություն կլինի: ՀՅԴ-ի համար էլ դժվար կլինի, թեեւ ունեն իրենց ընտրազանգվածը»: Ինչ վերաբերում է «ԵԼՔ» դաշինքին, Իսագուլյանը վերջինիս «լուրջ» բնորոշումը տվեց:

«ՕՐՕ» դաշինքը երկսայր է, կանխատեսումներ անելը դժվար է: Եթե ճիշտ քարոզարշավ իրականացնեն, գուցե որոշակի հաջողություն ունենան: Վարկանիշային թեկնածուները հիմնականում թույլ են»,-նկատեց բանախոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031