Լրահոս
Օրվա լրահոսը

«Անսահմանափակ շարժում» ծրագիրը ի ցույց է դնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման հարցը

Մարտ 06,2017 19:35

Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում»  ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսիոնալ և սիրողական պարողների ֆլեշմոբով, որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին:

«Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝  մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ենք հասնել, երբ ընդունենք և հարգենք մեկս մյուսին և միասին աշխատենք ներառական սկզբունքներով,» նշեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մարտի 6-ին ընդունելություն կազմակերպեց  «Անսահմանափակ շարժում» ծրագրի ավարտը նշելու կապակցությամբ:

«Անսահմանափակ շարժում» ծրագրի երկրորդ մասը կարճ վավերագրական ֆիլմ էր, որի պրեմիերան տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում (AGBU): Ֆիլմը կենդանիների թերապիայի և ձիասպորտի «Կենտավր»  ասոցիացիայի մասին է, որը տարածաշրջանում  յուրահատուկ հաստատություն է և մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ կենդանիների միջոցով թերապիա տրամադրելու մեջ:

«Անսահմանափակ շարժում» ծրագրի վերջին մասը ներառական պարային ներկայացում էր, որը ցուցադրվեց փետրվարի 24-ին և 25-ին Գոյ թատրոնում: Նշված ներկայացման մեջ տարբեր կարողություններ ունեցող և տարբեր տարիքի պարողներ բեմում միասին ցուցադրեցին երկու մասից բաղկացած ներկայացում. առաջինը արդի հասարակության մեջ սոցիալական ներառման խնդրի շուրջ էր, երկրորդը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» հրաշալի հեքիաթի ադապտացիան:

«Անսահմանափակ շարժում» ծրագիրը մշակել և իրականացրել են ամերիկյան փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի Շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի շնորհիվ: «Անսահմանափակ շարժում» խմբի անդամներն են Արինա Արարատյանը, Շողակաթ Գալստյանը և Արթուր Սահակյանը ՝ IVLP ծրագրի շրջանավարտներ, Ցոլակ Մլկե-Գալստյանը՝  Community Connections  ծրագրի շրջանավարտ և Հայկ Վարդանյանը FLEX (Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր) ծրագրից:

ԱՄՆ դեսպանը իր խոսքում շնորհավորեց ծրագրի կազմակերպիչներին և շնորհակալություն հայտնեց ծրագրի հանձնառության համար: Դեսպանը նաև քաջալերեց պարողներին, նրանց ծնողներին և ծրագրին աջակցող այլ անհատներին նրանց նվիրվածության համար:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031