Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

Հունիս 09,2026 13:50 Share

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս ընտրությունները վկայում են թե՛ քաղաքացիական ակտիվ մասնակցության և ազատ ու արդար ընտրական գործընթացի միջոցով իրենց ղեկավարներին ընտրելու հիմնարար իրավունքի իրացման հանդեպ Հայաստանի քաղաքացիների հանձնառության, և թե՛ օրենքի գերակայության ներքո Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրության մասին։

ՀԲԸՄ-ն հույս է հայտնում, որ տարածաշրջանում կհաստատվի տևական խաղաղության և կայունության դարաշրջան, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ուղղորդելու իր մարդկային կապիտալը դեպի նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսական աճի ու ազգային անվտանգության ոլորտներ։

Նույն ոգով մենք կոչ ենք անում վերականգնել միասնականության զգացումը և ձևավորել բարի կամքի ու քաղաքակիրթ երկխոսության մթնոլորտ՝ տարբեր տեսակետների ու գաղափարների ազատ արտահայտման համար թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհասփյուռ հայության շրջանում։

Ինչպես միշտ, ՀԲԸՄ-ն հանձնառու է համագործակցելու իշխանությունների և հայ ժողովրդի հետ՝ ստեղծելու հնարավորություններ, որոնք կնպաստեն համայն հայության հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Այսօր ՀԲԸՄ-ն ունի իր ներկայությունը աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել  www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք  www.agbu.am կայքէջ:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930