Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ չի առարկում, որ տղան դպրոցն ավարտի՝ նոր բանակ զորակոչվի

Մարտ 08,2017 17:48

Վահե Սահակյանին զորակոչել են բանակ` չնայած որ դպրոցական է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Որպեսզի դպրոցականին բանակ չտանեն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վաղը կառավարության նիստին որոշման նախագիծ կներկայացնի` դպրոցականին տարկետում տալու նպատակով:

Վահե Սահակյանը սովորում է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Անցյալ տարվա հոկտեմբերին 3-ին լրացել է նրա 19 տարին:

Ըստ Լեւոն Մկրտչյանի, Վահե Սահակյանը 2005թ. ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն եւ ապագա զորակոչիկը առաջին դասարան գնացել է 8 տարեկանում: Հայաստան վերադառնալով ուսումը շարունակել է թիվ 62 դպրոցում: Ուսումնառությունը ավարտելու է  2017թ. հունիսին:

Նախագծից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարությունը չի առարկում, որպեսզի Վահե Սահակյանը դպրոցն ավարտի` նոր զորակոչվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031