Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. Մեր ցանկությունն է, որ ընտրեն ջիգյարով եւ սրտով

Մարտ 09,2017 14:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Արագածոտնի մարզում է: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանդիպում ունեցավ նաեւ Ապարան քաղաքի բնակիչների հետ:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենց ցանկությունն է, որ մարդիկ ընտրեն ջիգյարով, սրտով, ոչ թե մի քանի հազար դրամով: Արթուր Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ներկաներից ովքեր են գոհ իրենց կյանքից, ոչ ոք ձեռք չբարձրացրեց, մյուս հարցին, թե ովքեր են դժգոհ, բոլոր ներկաները բարձրացրեցին իրենց ձեռքերը. «Ես ուզում եմ մեր ժողովուրդը հավատով քվեարկի: Ես չեմ ուզում ոչ մեկին քննադատել, միայն քվեարկեք նրան, ում հավատում եք, ով ձեր մատից փուշ է հանում»:

Արթուր Բաղդասարյանը հորդորեց ներկաներին պատասխանատվությունը իրենց վրայից չգցել եւ գաղափարով ընտրություն կատարել. «Մենք ասում ենք երեսուն քայլ, որ կփոխի Հայաստանը, երեսուն նպատակ, որը կապահովի վերածնունդ եւ ապահովություն մեր հայրենիքին: Եվ դրանք օդից չենք վերցրել, դրանց փորձառությունն ենք ունեցել: Պետք է հասկանաք, որ ապրիլի 2-ից հետո մեկ էլ ընտրություն կլինի հինգ տարի հետո, այդ քվեի արժեքը պետք է իմանաք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031