Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցում անձեռոցիկ վաճառող երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու, իսկ նրա մորը վիրավորելու համար ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի

Մարտ 09,2017 16:03

Ամիսներ առաջ news.am լրատվական կայքում հրապարակում եղավ այն մասին, որ փողոցում անձեռոցիկ վաճառող անչափահաս երեխային ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել, ինչից հետո երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել՝ բժիշկների փոխանցմամբ՝ վախեցած լինելու պատճառով: Համաձայն լրատվական նյութի՝ երեխայի մայրը՝ Մանուշ Շահբազյանը, հայտնել է նաև, որ ոստիկանության բաժնում աշխատակիցներն իրեն ծաղրել են և վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին: Հիմք ընդունելով լրատվական կայքի հրապարակումը՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Հատուկ Քննչական ծառայություն՝ հրապարակման մեջ առկա հանցագործության մասին տեղեկատվության հիմքով քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով: Հատուկ քննչական ծառայությունը, այս դեպքում ևս, հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացնելու փոխարեն, գրությունը վերահասցեագրել է ոստիկանության բաժին՝ ծառայողական քննություն իրականացնելու:

Ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա քրեական գործ հարուցելու փոխարեն՝ այն ծառայողական քննության ուղարկելու՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարքագիծը վաղուց արդեն նորություն չէ: Սրան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախկինում ևս պարբերաբար անդրադարձել է: Հավելենք, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում իրականացված ծառայողական քննության արդյունքում «բաժնի ծառայողների կողմից կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ չեն արձանագրվել»: Լուսանկարը՝ news.am-ի

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031