Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Մայր իմ անուշ» խորագրով համերգ

Մարտ 10,2017 21:30

Մարտի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված «Մայր իմ անուշ» խորագրով համերգ, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ, մասնավորապես՝ կոմիտասյան և բաբաջանյանական կատարումներ: Պարային և երաժշտական համարներով հանդես եկան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ավանդական երգ ու պարի «Գորանի¦ համույթը, իրաքահայ երաժիշտներ Ռուբեն Օսկանյանը, Մարալ, Մարինե, Մասիս Տանիել Մանուկյանները, Մարիանա Սարգսյանը, Կարին Օսկանյանը, երգչուհիներ Արփի Սինանյանը, Սոնա Տեր-Ասատրյանը, Արմինե Սիմոնյանը, սիրիահայ կատարողներ  Մանե Եազջյանը, Սերլի Թեքեյանը, Անի Մոմջյանը, Սոնա Կարադանայանը, Ռազմիկ Քելխաչերյանը, Էոժենի Դալար Պոսդայանը:

Երեկոյի ընթացքում մայրերին նվիրված բանաստեղծություններով հանդես եկան Կալի Մարգարյանը և  Լույս Մատլեն Պոսդայանը:

Համերգի ընթացքում ցուցադրվեց սիրիահայ և իրաքահայ երեխաների հետաքրքրությունների, Հայաստանի մասին  առաջին տպավորությունների, նրանց երազանքների ու նպատակների մասին պատմող տեսանյութ:

Միջոցառման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031