Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիս Քորնելը ներկայացրել է «The Promise»՝ «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը (Տեսանյութ)

Մարտ 11,2017 18:31 Share

Մարտի 10-ին ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «The Promise»՝ «Խոստումը» երգը, որը երաժիշտը գրել է համանուն ֆիլմի համար: Ինչպես հայտնում է  հեղինակի պաշտոնական կայքը՝ chriscornell.com-ը, երգից ստացված ողջ հասույթը կնվիրաբերվի Փրկության միջազգային կոմիտեին, որը զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ: Երգը հասանելի է iTunes, Aplle Music, Spotify կայքերում:

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է, որը նկարահանվել է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ, և մեծ էկրաններին կհայտնվի Open Road Films-ի կողմից այս տարվա ապրիլի 27-ին:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել