Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ցավը տանե՜մ». Անահիտ Բախշյանին անցորդները գրկում էին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 14,2017 15:53

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ  Բախշյանն այսօր հերթական ընտրարշավն իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ քարոզչական թերթիկներ բաժանելով անցորդներին:

Որոշ քաղաքացիներ Անահիտ Բախշյանին գրկում էին, սեղմում ձեռքը՝ ասելով՝ «Ձեր ցավը տանեմ, մենք գիտենք՝ Դուք ով եք…»: «Նա ժողովրդի կողմից է խոսում՝ լինի ընտրությունների ժամանակ, թե առանց ընտրությունների: Ես նրան շնորհակալ եմ դրա համար»,-ասաց մի պապիկ:

Անահիտ Բախշյանը մի զինվորի մոտեցավ, հետաքրքրվեց, թե որտեղ է ծառայում, ապա ասաց՝ «լավ մնացեք»:

Խանութի աշխատող կինն էլ նրան ասաց, թե տիկին Բախշյանին լավ են ճանաչում ու նա գովազդի կարիք չունի: Տղամարդկանցից մեկն էլ, թե՝ «իմ կուսակցությունն Աստված է…»:

Անցորդ մի կին ողջագուրվեց Անահիտ Բախշյանի հետ՝ ասելով, որ շատ է սիրում նրան. «Ես գիտեմ, որ դուք ծառայում եք մեզ»: Պատգամավորի թեկնածուն էլ իր հերթին խոստացավ շարունակել ծառայել ժողովրդին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031