Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայք» խմբի Հրանտը հեռարձակվող ռուսական հեռուստաշոուի  շրջանակներում առաջին անգամ հանդիպել է կենսաբանական մորը (Տեսանյութ)

Մարտ 16,2017 14:23

Տարիներ առաջ Հայաստանում մեծ ճանաչում վայելող «Հայք» խմբի նախկին անդամներից մեկը՝ Հրանտ Հովսեփյանը, NTV հեռուստաալիքով հեռարձակվող ռուսական հեռուստաշոուի  շրջանակներում առաջին անգամ հանդիպել է իր կենսաբանական մորը՝ լիտվացի Ելենա Իսենգելին, որը պատմել է՝ ինչու է հրաժարվել որդուց:

Կինն ասել է, որ Հրանտի հոր՝ Սեբաստիանի հետ, որը ծնունդով Անգոլայից է եղել, ծանոթացել է Մինսկում ուսանողական տարիներին: Արդյունքում նրանք ինտիմ հարաբերություններ են ունեցել: Այդ ժամանակ Ելենայի կյանքում այլ տղամարդ է եղել, որը զինվորական ծառայության մեջ է եղել: Կինը պարբերաբար այցելել է նրան: Հերթական այցելություններից մեկի ժամանակ Ելենան նրան ասել է, որ իրեն բռնաբարել են, միևնույն ժամանակ հայտնելով իր հղիության մասին: Արդյունքում նրանք ամուսնացել են՝ կարծելով, որ համատեղ երեխա են ունենալու:

Երբ երեխան ծնվել է, պարզ է դարձել, որ նրա հայը ոչ թե Ելենայի սիրած տղամարդն է, ինչպես ենթադրվում էր, այլ անգոլացին: Երեխայի մայրը որոշում է հրաժարվել նրանից՝ սևամորթ լինելու պատճառով, իսկ իր ծնողներին ասում է, որ փոքրիկը մահացած է ծնվել: Բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը բացահայտվում է:

Հետագայում տղային որդեգրում է հայուհի Լարիսա Հովսեփյանը, որը երեխային անվանում է Հրանտ և տեղափոխում Երևան: Լարիսան դաստիարակել է տարբեր ազգությունների որդեգիր 16 երեխաների:

28-ամյա երիտասարդը ու նրա կենսաբանական մայրը հանդիպել են հաղորդման շրջանակներում:

Հրանտն այժմ ապրում է Մոսկվայում և զբաղվում է երաժշտությամբ: Հրանտն ասել է, որ եթե կենսաբանական մայրը ժամանակին իրենից չհրաժարվեր, ապա ապագայում շատ կհպարտանար իրենով: Հաղորդման տաղավար է այցելել նաև Հրանտի հարազատ քույրը, որին դաստիարակել է Ելենան:

Հրանտը նաև հայերեն երգ է կատարել՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

https://youtu.be/Il0UjGd3Q80

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031