Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ղրիմ այցելած եվրոպացի քաղաքական գործիչների դեմ

Մարտ 20,2017 10:59

Ղրիմ մեկնած եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել և քրեական գործեր հարուցվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ օտարերկրացի և ուկրաինացի մի շարք պաշտոնյաներ եռօրյա այցով ժամանել են Ղրիմ։ Պատվիրակության կազմի մեջ են մտնում Եվրախորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ ԵՄ երկրներից, ԱՊՀ-ից և Լատինական Ամերիկայից։

Տուրիչնովի խոսքով՝ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա խորհրդի նիստում կդիտարկվի պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Նա պահանջել է նաև քրեական գործեր հարուցել «ակցիային» մասնակցած ուկրաինացի քաղաքական գործիչների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031