Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Ելքը» «պրոեկտ» է այնքանով, որքանով Պարույր Հայրիկյանն էր

Ապրիլ 04,2017 14:26

«Նման պնդումը ճիշտ է այնքան, որքան նմանատիպ պնդումները 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ՝ հարգարժան Պարույր Հայրիկյանի, կրկին, Միքայել Մինասյանի «պրոեկտը» լինելու մասին: Սա երաժշտություն է հին, արդեն, դժվարությամբ, մի կերպ հնչող ձայնադարանից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն`անդրադառնալով այսօր «Հայելի» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի այն ակնարկին, որ ԵԼՔ դաշինքը խորհրդարանական ընտրություններում հաղթեց, քանի որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի «պրոեկտն էր»:

«Եթե ավելի լուրջ, նման գնահատականները զարմանալի չեն և իրենց մեջ որևէ նորարարություն չեն պարունակում՝ հաշվի առնելով այն ահռելի խանդն ու չհասկացվածությունը, միմյանց պիտակավորելու միտումն ու սեփական անհաջողությունները ամեն ինչով, բացի սեփական սխալներով պայմանավորելու մղումը, որ երբեմն առկա է ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների միջև: Սա ևս մեկ՝ թարմ օրինակ ու պատասխան է բոլոր այն մտահոգություններին ու հարցադրումներին, թե նոր խորհրդարանում ինչու ավելի մեծ թվով ընդդիմադիր խմբակցություններ ու պատգամավորներ չեն լինելու: Իսկ եթե այս ամենին հավելենք ժամանակի բերած անխուսափելի՝ սերնդափոխության թելադրանքը, ապա, առավել քան ակնհայտորեն, Ելք դաշինքի վրա՝ հարգարժան Պարույր Հայրիկյանի կողմից հարձակվելու ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս կարձանագրենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930