Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատություն. որքանո՞վ էին ճիշտ Ադիբեկյանի կանխատեսումները՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Ապրիլ 04,2017 16:33

Aravot.am-ը համեմատել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին արված հարցումների թվերը եւ ընտրությունների նախնական տվյալները:

Ընտրություններից առաջ Ահարոն Ադիբեկյանն ասել էր, որ ըստ իր հարցումների՝ քաղաքացիների 38 տոկոսը ձայնը տալու է ՀՀԿ-ին, մինչդեռ ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ ՀՀԿ-ն հավաքել է 49.12%:

«Ծառուկյան» դաշինքն էլ, ըստ հարցումների, ստանալու էր 33%, մինչդեռ դաշինքին իր ձայնը վստահել է ընտրողների 27.32%-ը:

Պարոն Ադիբեկյանն ասել էր, որ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան», «ԵԼՔ» դաշինքների և «Հայկական վերածնունդ» կուսակցության ձայները տատանվում են 2,5-5,5%-ի սահմաններում: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեպքում կանխատեսումը գրեթե մոտ է արդյունքին՝ 2.07 %: «Հայկական վերածնունդ» կուսակցության դեպքում էլ կանխատեսումը ճիշտ է՝ 3.71 %: Իսկ ահա «ԵԼՔ» դաշինքի պարագայում արդյունքը գերազանցել է հարցումների թվերին՝ 7.77%:

Սոցիոլոգը կարծիք էր հայտնել, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հնարավոր է՝ «ինչ-որ տեղ գրավեն», եթե ակտիվ լինեն: Ըստ հարցումների՝ մասնավորապես «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին կքվեարկեր ընտրողների 3-4 տոկոսը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ»-ի օգտին՝ 3-4 տոկոսը: Իրապես, «Ազատ դեմոկրատները» չհաղթահարեցին 5%-ի շեմը՝ ստանալով ՝ 0.94 % ձայներ, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 7%-ի շեմը՝ ստանալով՝ 1.65 %:

Ահարոն Ադիբեկյանը եւս մեկ կետով էր ճիշտ. ոչ մի քաղաքական ուժ 50+1% ձայն չհավաքեց: Ընդ որում, նախընտրական հարցումները նաեւ ցույց էին տվել, որ «Ծառուկյան» դաշինքը 1.5-2 տոկոս ձայներով գերազանցելու է ՀՀԿ-ին, բայց, ինչպես ասվեց, ՀՀԿ-ն գերազանցել է դաշինքին:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Ադիբեկյանն ասել էր, թե վերջինս 5% կունենա, մինչդեռ ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ «դաշնակներին» ձայն է տվել ընտրողների 6.60 %-ը:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930