Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ չեն ներում իրենց հույս ներշնչած եւ հուսախաբ արած քաղաքական գործիչներին». Անուշ Սեդրակյան. «Հրապարակ»

Ապրիլ 05,2017 11:29

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք 1999 թվականից ԱԺ մուտք գործած ուժերից «Օրինաց երկիրը», որն անվանափոխվեց «Հայկական վերածնունդ»-ի, խորհրդարան մուտք չգործելով՝ դուրս մղվեց պոպուլիզմի՞ պատճառով։ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ՀՎԿ-ն, ընդդիմությունից անցնելով իշխանության ճամբար, ամբողջությամբ սպառեց իր նկատմամբ վստահության ռեսուրսը։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության փոշիացմանը, ապա 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց շարժումը մասնատելու ճանապարհը. «Մարդիկ չեն ներում իրենց հույս ներշնչած եւ հուսախաբ արած քաղաքական գործիչներին»։

Նույն սցենարը, Սեդրակյանի դիտարկմամբ, գործեց նաեւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեպքում։ «Ես ողջունում եմ, որ իրենք հանդես եկան նոր՝ խաղաղության պլատֆորմով, սակայն այն դիտարկեցին միայն իրենց տեսանկյունից։ Մարդիկ, իհարկե, հոգնել են ե՛ւ կռվից, ե՛ւ իրենց զավակներին դեպի անորոշություն ուղարկելուց։ Թվում էր, թե նրանք միանգամից պետք է տոգորվեն պացիֆիստական գաղափարներով։ Բայց այս դեպքում էլ կար մանիպուլյացիա։ Այդ պայքարը մղում է ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ դա ժողովրդի պայքարն է։ Իսկ այդ փաստը Կոնգրես-ՀԺԿ դաշինքն անտեսել էր։ Իշխանությունն էլ գուցե կուզենար ժամ առաջ ընդհատել այն եւ գնալ պարտվողական ճանապարհով, բայց այդ պայքարը համաժողովրդական օրակարգ է։ Իրենք այդքանը չհասկացան»,- կարծում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, Սեդրակյանը նկատում է, որ այն նոր ընդդիմության դեմքն է։ ««Ելք»-ն էլ է անում բավականաչափ պոպուլիստական հայտարարություններ, բայց դա անում է ավելի զուսպ, եւ դա գնահատվում է ընտրողի կողմից։ Բայց եթե «Ելք»-ն էլ սպառի իր նկատմամբ հանրային վստահության ռեսուրսը, ապա նույնպես կարժանանա ՕԵԿ-ի ճակատագրին»,- զգուշացնում է մեր զրուցակիցը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930