Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրողների հետ արժե՞ նորից գնալ ընտրության». Զոյա Թադեւոսյանը՝ ՀԱԿ-ի՝ ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Ապրիլ 05,2017 17:57

Առաջիկա ավագանու ընտրություններին  մասնակցելու համար «Ելք» դաշինքը բանակցություններ է սկսել:

Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անուններ տալ, թե ում հետ են բանակցում, ասաց ցուցակը դեռ պատրաստ չէ, իսկ եթե հետագայում նպատակահարմար գտնեն, անպայման կհրապարակեն անունները՝ ում հետ բանակցել են. «Այս պահին բացի Անահիտ Բախշյանից, դեռ չկան թեկնածուներ, որոնց առաջարկած լինենք ու ընդունված լինի առաջարկը»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնպես քննարկում է մասնակցել-չմասնակցելու հարցը, կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց՝ որոշում չկա, պարզ կլինի առաջիկա օրերին:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասնակցության հարցը Երեւանի ավագանու ընտրություններում նույնպես քննարկման փուլում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշինքի  նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

ՀԱԿ-ում, այս հարցի վերաբերյալ ամենայն հավանականությամբ, քննարկումներ դեռ չեն էլ սկսվել, կուսակցությունից Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ ոչ մի բան չենք արել, նիստ պետք է հրավիրվի, որ քննարկենք, որոշում չկա»:

Մեր հարցին՝ ձեր կարծիքով արժե՞ մասնակցել, թե՞ ոչ, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Այս ընտրողների հետ արժե՞ նորից գնալ ընտրության, եթե մի թեկնածու լինի, որ փող բաժանի, նույն պատկերն ենք ստանալու, հիմա ինչքան մենք պետք է մեզ խաբենք»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930