Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում Երևանի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ

Ապրիլ 10,2017 17:58

Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգը պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ  հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ:

Հատվել է 5 բարդի և 24 թեղի: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860 հազար դրամի չափով: Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Դա պետք է կանխեին: Մեղավորները պետք է պատժվեն, շատ խիստ…/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930